ՍԵՄԻՆԱՐ 11 - Ինքնարժեքի հաշվարկ։ Արտադրական պլանավորում / Բիզնես Ֆորում 9

64 Views
Published
#ՏԳԿՏավուշԼոռիՇիրակ #ՏեղականԳործարարությանԿապ #LBCTavushLoriShirak #LocalBusinessConnect #SupportTourism

ՍԵՄԻՆԱՐ 11՝
????Թեմա՝ «Ինքնարժեքի հաշվարկ։ Արտադրական պլանավորում»
????Սեմինարավար՝ Վլադիմիր Սահակյան


????????????
«ԷվենտՏուրա» ընկերությունը Կովիդ-19-ի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և ներքին զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով մեկնարկել է «ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊ․ ՏԱՎՈՒՇ, ԼՈՌԻ, ՇԻՐԱԿ» ծրագիրը։ Այս նախագիծն իրականացվում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից ֆինանսավորման շնորհիվ։

«ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊ․ ՏԱՎՈՒՇ, ԼՈՌԻ, ՇԻՐԱԿ» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել Տավուշ, Լոռի և Շիրակ մարզերի ներքին զբոսաշրջության ոլորտում գործող կամ զբոսաշրջային ոլորտին առնչվող փոքր ու միջին ձեռներեցների համագործակցության հարթակ և առցանց կոնֆերանսների շարք, որտեղ ձեռներեցներին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց արտադրանքը կամ ծառայությունը, ունենալ վիդեո պորտֆոլիո իրենց գործունեության մասին, ճանաչելի դարձնել իրենց բրենդը զբոսաշրջային ընկերությունների և ներքին զբոսաշրջիկների շրջանակում, ձեռք բերել նոր գործընկերներ, գտնել հաճախորդներ և սպառողներ։
«ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊ․ ՏԱՎՈՒՇ, ԼՈՌԻ, ՇԻՐԱԿ» ծրագիրը սկիզբ է առնում «ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊ» նախագծից, որն անց է կացվում հայաստանյան բոլոր բիզնեսների համար և սահմանափակված չէ միայն զբոսաշրջության ոլորտով։

---
The EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia’’ project is co-funded by the European Union and the Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and implemented by German Development Cooperation GIZ through the Private Sector Development and TVET South Caucasus Programme. The project is part of the EU4Business initiative of the European Union.

«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Category
Praha
Be the first to comment